National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
07.04.2021
Առանց գրավառուի համաձայնության գրավադրված տրանսպորտային միջոցները ՀՀ սահմանը չեն հատի. օրինագիծը ստացավ դրական եզրակացություն
1 / 4

ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանի հեղինակած ««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում:

Հիմնական զեկուցողը նշեց, որ գործող օենքում իրավանորմերն ամբողջապես չեն կարգավորվում եւ հանգեցնում են հանցագործությունների կատարմանը: Խոսքը վերաբերում է գրավադրված տրանսպորտային միջոցով Հայաստանի սահմանը հատելու  դեպքերին: 2020-ի փետրվարի դրությամբ ավտովարկերի դիմաց գրավադրված տրանսպորտային միջոցներից շուրջ 42%-ը՝ 607 ավտոմեքենա, հատել է ՀՀ սահմանը:

Առաջարկվող փոփոխությունները միտված են կանխելու առանց գրավառուի համաձայնության գրավադրված տրանսպորտային միջոցները ՀՀ սահմանից հանելուն: «Գրավատուն եւ գրավառուն պարտավոր են շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրել գրավատուի կամ լիազորված անձի գրավադրած տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը»,- նշեց Արթուր Դավթյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ առաջարկվող կարգավորումը վերջնական չի լուծում խնդիրը: Նա հավաստիացրեց, որ այն ամբողջական կդառնա երկրորդ ընթերցման փուլում:

Հարակից զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը հեղինակին առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել՝ փոփոխությունները վերջնական դարձնելու նպատակով: Պատգամավորի կարծիքով՝ խնդիրն առկա է, սակայն բերված նախագիծն այն չի լուծում: Ըստ նրա՝ առաջարկվող փոփոխությունը խոչընդոտում է երկու սուբյեկտների կամարտահայտումը:

Հարցի առնչությամբ Կառավարության դիրքորոշումը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

Փոխնախարարը նշեց, որ գաղափարին դեմ չեն: Նա ընդգծեց, որ օրենքում նման դրույթ առկա է, սակայն չկա դրա վերահսկողությունը. «Որեւէ կերպ չի հասկացվում ՀՀ սահմանին գտնվող մեքենան գրավադրվա՞ծ է, թե ոչ»: Կառավարությունը կարծում է, որ բերված նախաձեռնությունը սահմանափակում է պայմանագրի ազատության սկզբունքը: Ուստի առաջարկում է ներդնել հայեցակարգային մոտեցում՝ կողմերի համաձայնությամբ: Վահե Դանիելյանը նշեց նաեւ, որ առաջարկվել է կարգավորում սահմանել «Պետական սահմանի մասին» օրենքում եւ փորձարկել դրույթի կիրառումը:

Հիմնական զեկուցողի համար ընդունելի են Կառավարության առաջարկները:

Լրամշակված օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am